Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան - ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

24.06.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության կոմիտե
ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետ

Հավելված
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
2019 թվականի հունիսի 14-ի N 39-Ա/3 հրամանի



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան - ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

1. «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան - ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել 65 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն.

• բարձրագույն կրթություն,
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներ),
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն,
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը կանցկացվի 2019 թվականի օգոստոսի 2-ին. Ժամը 1100-ին։

Մրցույթին մասնակցելու համար դիմողը Կոմիտե պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում,
• անձնագրի պատճենը,
• լուսանկար 3x4 չափսի,
• քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,
• ինքնակենսագրություն,
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք ՝ մշտական բնակության վայրից,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)։

Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հուլիսի 27-ը։

Մրցույթը կանցկացվի Կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ)։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 011 621 735, էլ. փոստ՝ info@minurban.am):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ

Հեռ..` 011621735

Վեբ կայք` http://www.minurban.am

Էլ. փոստ`