Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Բռնագանձման ծանուցում

14.02.2024

Տիպ` Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձման ծանուցում
Հայտատու` Միշել Էլ Քեսսաիֆի
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ 249-րդ, 330․1 հոդվածներ, ՍԴՈ-1667, ՍԴՈ-1668


ՀՀ քաղաքացի՝ Էրիկ Արայի Կոստանյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Եղբայրության փողոց 1-ին նրբանցք, տուն 4/1

2023 թվականի դեկտեմբերի 20-ին փոստային կապի միջոցով Ձեզ է ուղարկվել բռնագանձման ծանուցում (բեռնային համարը՝ LO115926883AM)։ Ծանուցման վերաբերյալ ձեր կողմից չի ներկայացվել որևէ պատասխան և/կամ դիրքորոշում։
Սույնով կրկին անգամ Ձեզ եմ հայտնում, որ ձեր կողմից խախտվել/կետանցվել է 30․06․2022թ-ի փողի փոխառության պայմանագրով (այսուհետ նաև՝ Պայմանագիր) ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ Պայմանագիր 1-ին կետը, համաձայն որի Դուք պարտավոր էիք մինչև 30․08․2022թ-ը պարտավորվել էիք վերադարձնել փոխառության գումարը 37,100 (երեսունյոթ հազար մեկ հարյուր) ԱՄՆ դոլարի չափով։ Ձեր կողմից մինչ օրս, ի թիվս ներկայացված մի շարք պահանջների, չի կատարվել ստանձնած պարտավորությունը, որպիսի պայմաններում համաձայն 30.06.2022թ-ի հիփոթեքի /գրավի/ պայմանագրի 5-րդ գլխի դրույթների միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի պահանջներով, ՍԴՈ-1667, ՍԴՈ-1668 որոշումներով, Դուք ծանուցվում եք՝ ՀՀ, ք․ Երևան, Եղբայրության փողոց 1-ին նրբանցք, տուն 4/1 հասցեի անշարժ գույքի (այուհետ նաև՝ գրավի առարկա) առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթացը իմ կողմից նախաձեռնելու մասին։
Սույն ծանուցումը ստանալուց երկու ամիս հետո գրավի առարկան իրացվելու (վաճառվելու) է հրապարակային սակարկություններով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի իրացման գործընթացի վերաբերյալ Ձեզ լրացուցիչ կտրամադրվեն համապատասխան տեղեկություններ-ծանուցումներ։
 

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Խորենացի 29/67

Հեռ..` +37493711460

Էլ. փոստ`