ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
01.02.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, հետևյալ կազմով՝ Ա. Խուդավերդյան, Ա. Սարգսյան, Լ. Պետրոսյան (այսուհետ՝ Հանձնաժողով), նախագահությամբ` Ա. Սարգսյանի, քարտուղարությամբ՝ Լ. Պետրոսյանի որոշեց Միքայել Հարությունի Հարությունյանի կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար Միքայել Հարությունի Հարությունյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը: