ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10.04.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կազմով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ Էդգար Շաթիրյանի, Լիլիթ Պետրոսյանի (այսուհետ՝ Հանձնաժողով), նախագահությամբ` Է. Շաթիրյանի, քարտուղարությամբ՝ Լ. Պետրոսյանի որոշեց Լյովա Ազատի Սարգսյանի կողմից իր 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լյովա Ազատի Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը: