ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.04.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, հետևյալ կազմով՝ Ա. Խուդավերդյան, Ա. Սարգսյան, Է. Շաթիրյան (այսուհետ՝ Հանձնաժողով), նախագահությամբ` Ա. Սարգսյանի, քարտուղարությամբ՝ Է. Շաթիրյանի որոշեց Միքայել Հարությունի Հարությունյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ Միքայել Հարությունի Հարությունյանի կողմից Հանձնաժողովի «Վարչական տույժ կիրառելու մասին» 10.12.2018թ. թիվ ՎԻՎ/390/2018 որոշումը հանձնած համարելուց հետո 30 օրվա ընթացքում պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված հայտարարագիրը Հանձնաժողով չներկայացնելու համար: