Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեի անտառների հաշվառման և կադաստրի վարման վարչության պետի (ծածկագիրը` 15-1-25.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

24.10.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27-ը դեկտեմբերի N1554-Ն

Հայտարարություն Անտառային կոմիտեի անտառների հաշվառման և կադաստրի վարման վարչության պետի (ծածկագիրը` 15-1-25.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի անտառների հաշվառման և կադաստրի վարման վարչության պետի (ծածկագիրը` 15-1-25.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնենէլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Որոշումների կայացում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 5, 89, 101- 116, 122-144,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 2-20)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 1-17, 31-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
ՀՀ անտառային օրենսգիրք,
(հոդվածներ 2-17, 22-47)
https://www.arlis.am/
ՀՀ հողային օրենսգիրք
(հոդվածներ 1, 19-25, 32)
https://www.arlis.am/
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 2-15)
https://www.arlis.am/
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 6-8)
https://www.arlis.am/

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
(հոդվածներ 85-95, 101-106,170,183-187)
https://www.arlis.am/

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129,3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք (256.623) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66


Հավելված N 11
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ. հունիսի 15-ի N 87-Ա հրամանով
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անտառների հաշվառման և կադաստրի վարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ (ծածկագիրը` 15-1-25.2-Ղ4-1)։
1.2. Ենթակա և հաշվետու է
Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության աշխատողները։
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1. ապահովում է պետական անտառների և անտառային հողերի հաշվառման կազմակերպումը, հսկողության իրականացումը և անտառային պետական կադաստրի վարումը.
2. ապահովում է մասնակցություն շրջակա միջավայրի ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառվերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին վերաբերվող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրմանը.
3. ապահովում է մասնակցություն անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար համաձայնության տրամադրմանը.
4. ապահովում է մասնակցություն հանգստի, զբոսաշրջության, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակմանը.
5. ապահովում է աջակցություն ագրոանտառաբուծության զարգացման աշխատանքներին.
6. ապահովում է մասնակցություն անտառային մոնիթորինգի իրականացմանը:


Իրավունքները`
• համապատասխան ստորաբաժանումներից պահանջել անտառաշինական աշխատանքների համար անհրաժեշտ նյութեր, նախագծեր և տեխնիկական բնութագրեր.
• Կոմիտեի նախագահին ներկայացնել անտառային տնտեսության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ.¬
• Կոմիտեի նախագահին ներկայացնել պետական անտառների և անտառային հողերի հաշվառման, հսկողության և անտառային պետական կադաստրի վարման վերաբերյալ

առաջարկություններ.
• Կոմիտեի նախագահին տրամադրել անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն․
• ենթակա կազմակերպությունից պահանջել անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն.
• համաձայնություն տալ շրջակա միջավայրի ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառվերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերին, անտառային ոլորտին վերաբերվող այլ փաստաթղթերին.
• հավաքագրել և հաշվառել անտառների և անտառային հողերի իրավական կարգավիճակի փոփոխությունների, անտառաշինական նախագծերով, ինչպես նաև պետական պատվերով և անտառօգտագործողների կողմից նախատեսված և իրականացված միջոցառումների մասին տեղեկատվություն․
• կազմակերպել և անցկացնել անտառշինական խորհրդակցություններ:

Պարտականությունները`
• ամփոփել անտառաշինական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերը, նախագծերը և տեխնիկական բնութագրերը.
• ամփոփել անտառների և անտառային հողերի հաշվառման վերաբերյալ հաշվետվությունները.
• ամփոփել անտառային պետական կադաստրի վարման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և հաշվառման աշխատանքները.
• ամփոփել և Կոմիտեի նախագահին ներկայացնել անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը.
• ստուգել և ամփոփել շրջակա միջավայրի ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառվերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերը և անտառային ոլորտին վերաբերվող այլ փաստաթղթերը.
• հետևել անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների պատշաճ իրականացման ընթացքին.
• տեղեկատվություն է տրամադրում Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին՝ հանգստի, զբոսաշրջության, էկոտուրիզմի, ինչպես նաև ագրոանտառաբուծության զարգացման համար տրամադրման ենթակա տարածքների վերաբերյալ.
• ամփոփել ենթակա կազմակերպության կողմից ստացված ագրոանտառաբուծության զարգացմանն ուղղված տեղեկատվությունը․
• ամփոփել և վերլուծել անտառային մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տեղեկատվությունը․
• ամփոփել հավատարմագրային կառավարման հանձնված, անտառօգտագործման համար հատկացված հողատարածքների վերաբերյալ տեղեկատվությունը.
• պահանջել կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից հանգստի, զբոսաշրջության, էկոտուրիզմի, ինչպես նաև ագրոանտառաբուծության զարգացման ծրագրերի համար համապատասխան տարածքների վերաբերյալ տեղեկատվություն.
• ամփոփել անտառների և անտառային հողերի իրավական կարգավիճակի փոփոխությունների, անտառաշինական նախագծերով, ինչպես նաև պետական պատվերով և անտառօգտագործողների կողմից նախատեսված և իրականացված միջոցառումների մասին տեղեկատվությունը:
• ամփոփել անտառաշինական նախագծերի (անտառկառավարման պլանների) տեխնիկական բնութագրերը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման Կոմիտեի նախագահին։


3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն

3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բնապահպանության կամ գեոդեզիայի և քարտեզագրության կամ ճարտարագիտության բնագավառներում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
• Բանակցությունների վարում
2․Կոնֆլիկտների կառավարում
3․ Բողոքների բավարարում
4․ Ժամանակի կառավարում
5.Փաստաթղթերի նախապատրաստում
6․ ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։ 4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ ։


ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ




Հասցե` ք, Երևան,Արմենակյան - 129

Հեռ..` +(374)10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`