Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

06.03.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
22.04.2023թ.N 539-Ն որոծման հավելվածի 17-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Անտառային կոմիտեն հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Անտառային կոմիտեի «Հայսնտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու¬թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար


• Տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
7) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) հաստատում է կազմակերպության աշխատողների թվաքանակը և հաստիքացուցակը.
9) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ՝ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից անտառային օրենսդրության խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) ՀՀ քաղաքացիություն.
2) «Տնտեսագիտություն» կամ «հաշվապահական հաշվառում և աուդիտ» կամ «կառավարում» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
3) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բնապահպանության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:


• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում, ձևը կցվում է.
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է.
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային).
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը) առկայության դեպքում.
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում.
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում.
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 14:00-ից մինչև 17:00-ն, ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ հասցեում։

Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են hasmik.sargsyan @forestcommittee.am էլեկտրոնային հասցեով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2023 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ հասցեում:


Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

1. ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
2. ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022
3.«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
4.ՀՀ անտառային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164457
5.ՀՀ հողային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165156
6.«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
7.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի
22-ի N 539-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180
9.Անտառային կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 16-ի «Անտառային կոմիտեի նախագահի 2018 թվականի հուլիսի 10-ի հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 8-Լ հրաման :
http://forestcommittee.am/%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a5/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc-%d5%ba%d5%b8%d5%a1%d5%af/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc-%d5%ba%d5%b8%d5%a1%d5%af/%d5%ba%d5%b8%d5%a1%d5%af-%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/



Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝


1.ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
2.ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022
3.«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
4.ՀՀ անտառային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164457
5.ՀՀ հողային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165156
6.«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
7.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739
8.Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի
22-ի N 539-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180
9. Անտառային կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 16-ի «Անտառային կոմիտեի նախագահի 2018 թվականի հուլիսի 10-ի հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 8-Լ հրաման :
http://forestcommittee.am/%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a5/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc-%d5%ba%d5%b8%d5%a1%d5%af/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc-%d5%ba%d5%b8%d5%a1%d5%af/%d5%ba%d5%b8%d5%a1%d5%af-%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

1. «Բարեվարքություն» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
2. «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
3. «Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


Մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցները 2023 թվականի ապրիլի 25-ին պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի մարտի 27-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 594.000 ՀՀ դրամ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 010/30-45-09 հեռախոսահամարով կամ hasmik.sargsyan @forestcommittee.am էլեկտրոնային հասցեով:




«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովին



.............................................................................

.............................................................................
.............................................................................


.............................................................................





ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով անտառային կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցելու «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին:
Մրցութին մասնակցելու համար ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1. Ինքնակենսագրություն ------------------ Էջ:

2. Անձնագիր կամ նույնականացման քարտ -----------էջ:
3. Գունավոր լուսանկար՝ 2 հատ:
4. Բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) ---------էջ:
5. Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր) --------- էջ:
6. Գիտական աստիճանի վկայական -----------էջ:
7. Աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ) և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ ---------- Էջ:
Սույնով հայտնում եմ, որ.
1) չեմ դատապարտվել հանցագործության կատարման համար, սահմանված կարգով հանված կամ մարված դատվածություն չունեմ.
2) օրենքի համաձայն ինձ չի արգելվել որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ չեմ զրկվել որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) նախորդ 3 տարվա ընթացքում չեմ եղել սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:




Դիմող՝__________________________ __________________________
դիմողի անուն, հայրանուն, ազգանուն

« » ___________________2023թ․




Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով hasmik.sargsyan @forestcommittee.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 27-ը:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին` 010/30-45-09 հեռախոսահամարով:
Թեստային հարցերի նմուշը

1. Ի՞նչ է պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
ա) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկ է,
բ)շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով,
գ) պետական կառավարման համակարգի մարմին է,
դ) նախարարության առանձնացված ստորաբաժանում է:

(«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»
օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)



Ինքնակենսագրություն






Ազգանունը, անունը, հայրանունը



Ծննդյան ամսաթիվը և տարին, ծննդավայրը

Կրթությունը



Մասնագիտությունը



Որակավորումը



Գիտական աստիճանը



Գիտական կոչումը



Ինչ օտար լեզուների է տիրապետում



Մասնագիտական վերապատրաստում



Զինապարտությունը, զինվորական կոչումը




Անձնագրային տվյալներ



Հանրային ծառայության համարանիշ

Հասցեն (հաշվառման, բնակության)




Հեռախոսը (բնակարանի, բջջային, աշխատանքային)

Ընտանեկան դրությունը







Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

Սկիզբը - Ավարտը Հիմնարկի, կազմակերպության անվանումը, պաշտոնը
-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-






brnnrplutr qbr"nur14ulU p1nr2b:

Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`