Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 05219786 կատարողական վարույթով պարտապան՝ Դավիթ Անդրուշի Մատինյանին պատկանող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

23.09.2021

Տիպ` Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածների

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.12.2020թ տրված թիվ ԵԴ/15023/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Դավիթ Անդրուշի Մատինյանից հօգուտ Կարինե Գերասիմի Հովհաննիսյանի բռնագանձել 8.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 80.600 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Բռնագանձում տարածել Դավիթ Անդրուշի Մատինյանի սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Նոր Նորք, Նորք 13փ., 153/3տ հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: Նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Ա.Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 05219786 կատարողական վարույթով պարտապան՝ Դավիթ Անդրուշի Մատինյանին սեփականության իրավունքով պատկանող և արգելադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 60713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`