Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

23.06.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի (ծածկագիր՝ 66-28.6-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի (ծածկագիր՝ 66-28.6-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ: Լրացուցիչ պահանջ՝ ռուսերենի ազատ տիրապետում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի (ծածկագիր՝ 66-28.6-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմի ընդունարան (ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1. դիմում (ձևը լրացվում է տեղում), 2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով), 3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով, 4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով, 5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով, 6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի. 7. համառոտ CV (ցանկությամբ): Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 23-ից մինչև 2020 թվականի հուլիսի 02-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ն և 14:00-ից 15:00-ն: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 11:40-ին, Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով: Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում: Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ • Սահմանադրություն. հոդվածներ՝ 4, 5, 6, 34, 50, 51 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510 • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 8, 9, 13, 17, 21 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910 • Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 14, 31, 34, 36, 42 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147 • «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 8, 10, 14, 16 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137225 • «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 7, 9, 10, 24 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137224 • ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1064-Ն որոշում, հավելված՝ կետ 1, կետ 3, կետ 7, կետ 8՝ ենթակետ 4 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135767 • ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 2121-Ն որոշում հավելված՝ «Մանրէներ» բաժին, «Միջազգային դասակարգման IV խումբ», (ԱՊՀ երկրների դասակարգմամբ I խումբ), հավելված՝ «Մանրէներ» բաժին, Միջազգային դասակարգման II խումբ (ԱՊՀ երկրների դասակարգմամբ III խումբ) հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=67696 • ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշում, կետ 3, հավելված 1՝ կետեր 2, 15, հավելված 2 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118467 • ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 49-Ն որոշում, հավելված, կետեր 1, 9 հղումը https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=95625 • ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշում, կետ 1, հավելված, կետ 1 hղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87952 • ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 913-Ն որոշում, հավելված, կետեր 2, 4 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=53281 • ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1446-Ն որոշում, հավելված, կետեր 1, 5, 9, 33 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=55591 • ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշում, հավելված 1, կետեր 10, 16, 21, 23 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60842 • ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 261-Ն որոշում, հավելված, կետ 7, 9, 10, 13 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=66484 • ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշում, հավելված, բաժին 1, բաժին 3, բաժին 4 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=68391 • ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշում, հավելված 1, կետ 2, հավելված 2, կետեր 1, 2, 9, հավելված 3, կետ 9 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=133930 • ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշում, հավելված 2, կետ 2, հավելված 3, կետեր 9, 15, 17, 18 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117885 • ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1418-Ն որոշում, կետ 1 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117891 • ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշում, հավելված, կետեր 3, 7, 16, 25 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117894 • ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 783-Ն որոշում, հավելված, կետեր 4, 8, 12, 24 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117896 • ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի N 739-Ն որոշում, հավելված 2, կետեր 3, 4, 5, 11, 17 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60884 • Անձը և պաշտոնը», ուսումնական ձեռնարկ, Մարինե Պետրոսյան, Արտաշես Ջավադյան, Դավիթ Ամիրյան, «Պետական ծառայություն» հրատարակչություն, Երևան 2013թ., բաժին 1.1՝ էջ 12, էջ 13, բաժին 2.1, էջ 19 հղումը՝ http://library.asue.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=6018 • Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., կետեր 82, 94, 114, 158, 279, 311 հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, բաժին 1.1՝ պարբերություն 4, բաժին 1.1՝ էջ 5, էջ 7 հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2009, բաժին 1.1՝ էջ 5, բաժին 1.2, էջ 8 հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 • «Վիճակագրության ընդհանուր տեսություն», ուսումնական ձեռնարկ, Ալեքսան Պետրոսյան, «Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2009թ., բաժին 1.2՝ էջ 9, բաժին 2.2՝ էջ 19, բաժին 2.3՝ էջ 21, բաժին 3.3, էջ 35 հղումը՝ http://ijevanlib.ysu.am/vichakagrutyan_yndhanur_tesutyun/ • «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան երրորդ լրամշակված հրատարակություն, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012թ, բաժին 1՝ էջ 39-40, բաժին 3՝ էջ 71, էջ 73, էջ 74, էջ 93, էջ 94, էջ 98 հղումը՝ http://ijevanlib.ysu.am/gabrielyan_gravor_xosq/ • «Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. բաժին 1.3, էջ 12 հղումը՝ http://library.asue.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=2442 Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝ • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf • «Խնդրի լուծում» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf • «Որոշումների կայացում» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն, հեռախոսահամար՝ 010-515-637, էլեկտրոնային փոստի հասցե՝ liana.aloyan@gov.am): Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ վարչական շրջան, Ա. Արմենակյան փ. 29

Հեռ..` 010-65-55-03, 010-65-46-95

Վեբ կայք` www.hlib.am

Էլ. փոստ`