Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության ավագ տեսուչի (ծածկագիր՝ 66-27.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության ավագ տեսուչի (ծածկագիր՝ 66-27.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության ավագ տեսուչի (ծածկագիր՝ 66-27.1-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ պահանջ՝ ռուսերենի ազատ տիրապետում:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության ավագ տեսուչի (ծածկագիր՝ 66-27.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմ (ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի.
7. համառոտ CV (ցանկությամբ):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 01-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 12:30-ն և 14:00-ից 15:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին, Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 31, 34, 50, 51, 57
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք. հոդվածներ՝ 23, 37, 247, 249, 255, 275, 277, 282, 283, 288, 293, 298
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142834

• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 8, 9, 13, 17, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 10, 31, 36, 42
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

• «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 5, 7, 8, 9, 11, 12, 15, 16
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137062

• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 20, 30, 33, 35, 46, 47, 49, 50, 59, 70, 71, 78
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

• «Դեղերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 6, 13, 14, 15, 16, 18, 19, 21, 23, 24, 25, 28, 29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143045

• «Գովազդի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 15
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141904

• «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 10, 18, 22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120914

• «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., կետ 82, կետ 94, կետ 114, կետ 158, կետ 279, կետ 311
հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, բաժին 1.1՝ պարբերություն 4 /էջ 4/, բաժին 1.1՝ էջ 5, բաժին 1.1՝ էջ 7
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, բաժին 1.1՝ էջ 5, բաժին 1.2՝ էջ 8
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

• «Վիճակագրության ընդհանուր տեսություն», ուսումնական ձեռնարկ, Ալեքսան Պետրոսյան, «Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2009թ., բաժին 1.2՝ էջ 9, բաժին 2.2՝ էջ 19, բաժին 2.3՝ էջ 21, բաժին 3.3՝ էջ 35
հղումը՝ http://ijevanlib.ysu.am/vichakagrutyan_yndhanur_tesutyun/

• «Գրավոր խոսք», ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն. – «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012թ., բաժին 1՝ էջ 39-40, բաժին 3՝ էջ 71, էջ 73, էջ 74, էջ 93, էջ 94, էջ 98, էջ 108,էջ 110, էջ 111, էջ 154
հղումը՝ http://ijevanlib.ysu.am/gabrielyan_gravor_xosq/

• «Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. բաժին 1.3՝ էջ 12
հղումը՝ http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն, հեռախոսահամար՝ 010-515-637, էլեկտրոնային փոստի հասցե՝ liana.aloyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ վարչական շրջան, Ա. Արմենակյան փ. 29

Հեռ..` 010-65-55-03, 010-65-46-95

Վեբ կայք` www.hlib.am

Էլ. փոստ`