Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անահիտ Հովակիմյանին կարգադրագրով առաջադրանք տալու մասին

23.04.2021

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ փողոց 2 1/2 հասցեում գործող դեղատան տնօրեն Անահիտ Հովակիմյանին․
1. Սույն կարգադրագիրը անբողոքարկելի դառնալու օրվանից հետո 10 օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ապահովելով Դեղերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին 01.02.2013թ. N 05-Ն հրամանով սահմանված պահանջները:
1.1. Ապահովել ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ փողոց 2 1/2 հասցեում գործող դեղատանը հայտնաբերված ժամկետանց դեղերի ոչնչացումը՝
1. Ազիտրոքս 100մգ/5մլ 20մլ առաջնային փաթեթավորման սերիա՝ L40818, պիտանիության ժամկետը բացակայում է, երկրորդային փաթեթավորման սերիան և պիտանիության ժամկետն բացակայում է, դրոշմապիտակի սերիա՝ Ե0753917018 – 1 փաթեթ,
2. Ազիտրոքս 100մգ/5մլ 20մլ, տուփի սերիա՝ 241018, պիտանիության ժամկետ՝ 11.2020, դրոշմապիտակի սերիա՝ Ե0898147846 – 1 փաթեթ,
3. Աուգումենտին 228մգ/5մլ 70մլ, տուփի սերիա՝ 864192, պիտանիության ժամկետ՝ դեկտեմբեր (տարեթիվը բացակայում է), դրոշմապիտակի սերիա՝ Զ00668504495 – 1 փաթեթ,
4. Աուգումենտին 228մգ/5մլ 70մլ, տուփի սերիա՝ բացակայում է, պիտանիության ժամկետ՝ բացակայում է, առանց դրոշմապիտակ,
5. Էստրինորմ 0.5 մգ, տուփի սերիա՝ 097, պիտանիության ժամկետ՝ 12.2019, -15 մոմիկ,
6.Աեսկուվեն, տուփի սերիա՝ 8691-02, պիտանիության ժամկետ՝ բացակայում է, – 15 մոմիկ,
2. Ոչնչացումն իրականացնելուց հետո 10 օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Տեսչական մարմնին՝ կից ներկայացնելով նաև դեղերի ոչնչացումը հավաստող փաստաթղթերը (վտանգավոր թափոնների վնասազերծման ծառայություններ մատուցող լիցենզավորված ընկերության հետ կնքված պայմանագիր, դեղերի՝ նշված սերիաներով և քանակներով հանձնման-ընդունման ակտ, ոչնչացման ծառայությունների մատուցման հաշիվ-ապրանքագիր և համապատասխան վճարման անդորրագիր) ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129:
 

Հասցե` Ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`