Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում՝ <Ջոննարհով> ՍՊԸ-ին լսման հրավիրելու մասին

02.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդված

«ՋՈՆՆԱՐՀՈՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԱՐՏԵՄԻ ՄԵՋԻՆՅԱՆԻՆ
/ծանուցման հասցե՝ ք.Երևան, Արաբկիր,
Հր.Քոչար փողոց, 19-րդ շ., 33-րդ բն./


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը և Ձեր վարչական բողոքը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2022 թվականի հոկտեմբերի 07-ին հարուցվել է վարչական (բողոքարկման) վարույթ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետի պարտականությունները կատարող Ս. Սարգսյանի, 2022 թվականի օգոստոսի 12-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1460 որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2022 թվականի հոկտեմբերի 07-ին հարուցված վարչական (բողոքարկման) վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 11։00-ին հրավիրվում եք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ) կայանալիք լսմանը:



ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳՈՀԱՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ


Կատարող՝ Սյուզաննա Կիրակոսյան
Իրավական աջակցության բաժին
Հեռ.՝ 060․65.08.53

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03

Էլ. փոստ`