Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 0906 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ 13/10842-2023 ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով

2023 թվականի հունիսի 05-ին, ժամը 11։30-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ 190423-970 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 27.04.2023թ.-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում (ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հատիսի 22):
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է ՎԻՎ արձանագրությունը։

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03

Էլ. փոստ`