Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 0862 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ 13/10189-2023 ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

26.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով

ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2023 թվականի հունիսի 01-ին ժամը 11:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 21-ի թիվ 23020122 ստուգման հանձնարարագրի հիման վրա ք. Երևան, Արտաշեսյան փողոց 100/5 հասցեում գործունեություն իրականացնող «ԴԻՕԿՍԻԴ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ արձանագրված խախտման հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնում (ՀՀ, ք.Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 2ա շենք):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Կից ներկայացվում է 2023 թվականի մայիսի 12-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03

Էլ. փոստ`