Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 26.04.2023Թ. ԹԻՎ 0148 ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀՎՀՀ՝ 02829176) ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`
1. «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՏՍ» ՍՊ ընկերությանը ի դեմս տնօրեն Արտյոմ Նավիկյանի.
1) Սույն կարգադրագիրը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով Սանիտարական նորմերով և Հիգիենիկ նորմերով սահմանված պահանջները, այն է «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՏՍ» ՍՊ ընկերությանը պատկանող ք. Երևան, Վերին Անտառային փողոցի թիվ 144 հասցեի շինհրապարակում իրականացվող շինարարության ժամանակ շինտեխնիկայի շահագործման հետևանքով առաջացող և նշված բնակարան թափանցող աղմուկի և թրթռման մակարդակները համապատասխանեցնել Սանիտարական նորմերով և Հիգիենիկ նորմերով սահմանված պահանջներին:
2) Իրականացված միջոցառումների վերաբերյալ եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Տեսչական մարմնին:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելու հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Տեսչական մարմնին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան։
2. Սույն կարգադրագիրը ենթակա է ծանուցման Միքայել Դանիելյանին՝ mikayel@virtuous.am էլ. հասցեով, Հայկ Բարսեղյանին՝ hayk@am.am էլ. հասցեով և «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՏՍ» ՍՊ ընկերության տնօրեն Արտյոմ Նավիկյանին՝ Վերին Անտառային / 144 Կենտրոն 0009 Երևան հասցեներով։

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03

Էլ. փոստ`