Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ս.Մ.Դ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Եղինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում համար 2113, 25.12.2023թ.

27.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«25» դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակա՝լ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. Քաղաքացիներ Նարեկ Հակոբյանի, Էդգար Սահակյանի և Կարեն Իսաջանյանի դիմումի հիման վրա Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հարուցված թիվ ՎԴ-506 վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ «Ս.Մ.Դ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 14-ի արձանագրությունը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2023 թվականի նոյեմբերի 24-ի ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2130 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2023 թվականի դեկտեմբերի 12-ի ծանուցումը։

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացիներ՝ Նարեկ Հակոբյանի, Էդգար Սահակյանի և Կարեն Իսաջանյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հարուցվել է թիվ ՎԴ-506 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Էդգար Սահակյանի, Նարեկ Հակոբյանի և Կարեն Իսաջանյանի աշխատանքային պայմանագրերի պատճենները,
2. Էդգար Սահակյանի, Նարեկ Հակոբյանի և Կարեն Իսաջանյանի աշխատանքից ազատման, ամենամյա արձակուրդի տրամադրման դիմումների և հրամանների պատճենները,
3. Ընկերության կողմից Էդգար Սահակյանին, Նարեկ Հակոբյանին և Կարեն Իսաջանյանին ունեցած աշխատավարձի վճարման պարտավությունների վերաբերյալ տեղեկանքը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ հաշվարկվել, սակայն.
ա. Կարեն Իսաջանյանին չի վճարվել 2023 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 159880 ՀՀ դրամ, մայիս ամսվա աշխատավարձը՝ 136000 ՀՀ դրամ, հունիս ամսվա աշխատավարձը՝ 39000 ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի (աշխատանքային պայմանգիրը լուծվել է 2023 թվականի հուլիսի 1-ին) համար 32054 ՀՀ դրամ վերջնահաշվարկը,
բ. Էդգար Սահակյանին չի վճարվել 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 61680 ՀՀ դրամ, ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 174500 ՀՀ դրամ, մայիս ամսվա աշխատավարձը՝ 30000 ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի (աշխատանքային պայմանգիրը լուծվել է 2023 թվականի հուլիսի 3-ին) համար 28110 ՀՀ դրամ վերջնահաշվարկը։
Ընկերության տնօրեն՝ Դավիթ Եղինյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Դավիթ Եղինյանը չի ներկայացել, նաև չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին կազմվել է թիվ 2130 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Դավիթ Եղինյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Դավիթ Եղինյանը չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը, հիմք ընդունելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 14-ի արձանագրությունը, Ընկերության կողմից Էդգար Սահակյանին, Նարեկ Հակոբյանին և Կարեն Իսաջանյանին ունեցած աշխատավարձի վճարման պարտավությունների վերաբերյալ տեղեկանքը, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ հաշվարկել, սակայն.
ա. Կարեն Իսաջանյանին չի վճարել 2023 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 159880 ՀՀ դրամ, մայիս ամսվա աշխատավարձը՝ 136000 ՀՀ դրամ, հունիս ամսվա աշխատավարձը՝ 39000 ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի (աշխատանքային պայմանգիրը լուծվել է 2023 թվականի հուլիսի 1-ին) համար 32054 ՀՀ դրամ վերջնահաշվարկը,
բ. Էդգար Սահակյանին չի վճարել 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 61680 ՀՀ դրամ, ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 174500 ՀՀ դրամ, մայիս ամսվա աշխատավարձը՝ 30000 ՀՀ դրամ և չօգտագործված ամենամյա արձակուրդի (աշխատանքային պայմանգիրը լուծվել է 2023 թվականի հուլիսի 3-ին) համար 28110 ՀՀ դրամ վերջնահաշվարկը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն՝ Դավիթ Եղինյանը (անձնագրի համար AS 0597762, տրված 29.04.2019 թվականին 009-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Արցախի փող. 10Բ շենք, 11 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Դավիթ Եղինյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ընկերության տնօրեն՝ Դավիթ Եղինյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Դավիթ Եղինյանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները խախտելու համար, այն է՝ Էդգար Սահակյանի և Կարեն Իսաջանյանի աշխատավարձերը և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումները՝ ընդհանուր գումարով՝ 661224 (վեց հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր քսանչորս) ՀՀ դրամ չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 165306 (հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուրվեց) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Դավիթ Եղինյանին, հասցե՝ քաղաք Երևան, Արցախի փող. 10Բ շենք, 11 բն.։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`