Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ Վ/Դ-561 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


N _____________________

“___ “ ______________ 2023թ.
ՀՀ, 0011, Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129
 (374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ՝ info@hlib.am


ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-561 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Սեփխանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի նոյեմբերի 29-ին հարուցվել է թիվ Վ/Դ-561 վարչական վարույթը` «ՍՊԵՑ-ՏՐԱՆՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից զննում իրականացնելու նպատակով այցեր են կատարվել Ընկերության գործունեության ք. Երևան, Սայաթ-Նովա 40/3 և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված՝ քաղաք Երևան, Բաղրամյան 59, բն. 2 հասցեներ։
Կատարված այցերի ընթացքում Ընկերությունը չի հայտնաբերվել ինչպես գործունեության, այնպես էլ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեում։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող տեղեկատվություն ստանալու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 13-ին և 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 2-րդ և 4-րդ մասերը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 29-ին հարուցված թիվ Վ/Դ-561 վարչական վարույթի ժամկետը երկարաձգել 30 օրով։
2. Սույն որոշումն ենթակա է ծանուցման դիմումատու Սամվել Սեփխանյանին, հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Հաղթանակի 28 և Ընկերության տնօրեն Փավրիզ Նոսրաթիալամդարիին, հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 40/3, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am) միջոցով։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`