Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում ԹԻՎ 081221-1003 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«22» նոյեմբերի 2023թ. ք. Երևան

Որոշում
ԹԻՎ 081221-1003 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 0375 կարգադրագիրը (այսուհետ նաև՝ Կարգադրագիր) և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, Տեսչական մարմնում 2021 թվականի դեկտեմբերի 08-ին հարուցվել է թիվ 081221-1003 վարչական վարույթը։
Տեսչական մարմնի կողմից 2021 թվականի օգոստոսի 16-ին հարուցված թիվ Վ/Դ-234 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 14-ին «ԲԱԴԱ ԲՈՒՄ» ՍՊԸ-ին տրվել է թիվ 0375 կարգադրագիրը:
Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարման ժամկետ էր սահմանվել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 28-ը:
Ընկերության կողմից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 28-ը Տեսչական մարմնին կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելու վերաբերյալ գրավոր չի տեղեկացվել:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ ՎՎ-1055-Ա հրամանի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 0375 կարգադրագրով (այսուհետ նաև՝ Կարգադրագիր) տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսուչների կողմից «ԲԱԴԱ ԲՈՒՄ» ՍՊԸ-ում իրականացվել է զննում:
Արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի օգոստոսի 16-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ 0375 կարգադրագրի 1-ին կետի 1)-ին, 2)-րդ ենթակետերի և 2-րդ կետի պահանջները չեն կատարվել։
Ընկերությունը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 02/18529-2021, 2022 թվականի հունվարի 19-ի թիվ 02/699-2022, 2022 թվականի մայիսի 02-ի թիվ 02/7537-2022 գրություններով պատշաճ կարգով ծանուցվել է Կարգադրագրով տրված առաջադրանքները սահմանված ժամկետում կատարելու վերաբերյալ և նախազգուշացվել է Կարգադրագրով տրված առաջադրանքները չկատարելու հետևանքով հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի մայիսի 24-ի թիվ 0004 որոշման համաձայն՝ ««ԲԱԴԱ ԲՈՒՄ» ՍՊԸ-ի նկատմամբ, որպես հարկադրանքի միջոց, կիրառվել է տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2022 թվականի դեկտեմբերի 07-ի թիվ 02/21713-2022 գրությամբ Ընկերության տնօրեն Հեղինե Մատինյանը պատշաճ կարգով ծանուցվել է Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարման վերաբերյալ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը գրավոր տեղեկատվություն ներկայացնելու մասին և նախազգուշացվել է Կարգադրագրով տրված առաջադրանքները չկատարելու հետևանքով հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին:
Հեղինե Մատինյանը գրավոր տեղեկատվություն չի ներկայացրել և 2023 թվականի փետրվարի 15-ին նշանակված վարչական հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ լսմանը Հեղինե Մատինյանը, չնայած պատշաճ կարգով արված ծանուցմանը, չի ներկայացել։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 15-ի թիվ 0008 որոշման համաձայն՝ Հեղինե Մատինյանի նկատմամբ, որպես վարչական հարկադրանքի միջոց, կիրառվել է տուգանք` 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) առկա է տեղեկատվություն, ըստ որի թիվ ՍնԴ/1615/04/23 սնանկության գործով դատավոր Ս. Խաչատրյանի կողմից 2023 թվականի հունիսի 14-ին կայացվել է «ԲԱԴԱ ԲՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռ, վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով, 3-րդ մասով և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետի.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2021 թվականի դեկտեմբերի 08-ին հարուցված թիվ 081221-1003 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտը ենթակա է ծանուցման «ԲԱԴԱ ԲՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հեղինե Մատինյանին (ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Այգեկ, Երևանյան խճուղի տուն 4)։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ






Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`