Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Ալբերտ Հովակիմյանի (ՀՎՀՀ` 54728485) ՎԻՎ արձանագրություն

29.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ> ՀՀ օրենսգրքի 169 5-րդ հոդվածի 1-ին մասով

Ես՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանս, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 15-ի ՎՎ-0052-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ա/Ձ «ԱԼԲԵՐՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ»-ից (ՀՎՀՀ 54728485) պահանջեցինք հետևյալ փաստաթղթերը․
1. Ավետիկ Համբարձումի Մարկոսյանի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտը,
2. Վերը նշված աշխատակցի հետ ստուգման պահին աշխատանքային պայմանագիր չունենալու վերաբերյալ բացատրագիր:
2024 թվականի հունվարի 24-ին Ալբերտ Հովակիմյանի կողմից Տեսչական մարմնին էլեկտրոնային եղանակով ուղարկվել է Ավետիկ Մարկոսյանի աշխատանքային պայմանագիրը։
Համաձայն Ալբերտ Հովակիմյանի բացատրության՝ ՊԵԿ աշխատակիցների ստուգումից հետո Ավետիկ Մարկոսյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ավետիկ Մարկոսյանը առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև հոկտեմբերի 30-ը աշխատել է Ա/Ձ «ԱԼԲԵՐՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ»-ի մոտ, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները։
Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հոդված 169․5-ի 1-ին մասով։
Խախտման համար պատասխանատու է`

1. Ալբերտ Ամատունի Հովակիմյան,
2. Աշխատանքի վայրը, կազմակերպության գտնվելու վայրը- ՀՀ Արագածոտնի մարզ, Ուշի, 2 փ./48
3. Զբաղեցրած պաշտոնը – անհատ ձեռնարկատեր:
4. Բնակության վայրը– ՀՀ Արագածոտնի մարզ, Ուշի, 2 փ./48
5. Խախտման համար պատասխանատու անձի անձնագրային տվյալները- AR0608278, տրված 2018-01-10 թվականին, 029-ի կողմից:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116

Հեռ..` +374023520100

Էլ. փոստ`