Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Գագիկ Հարությունյանի ՎԻՎ արձանագրություն և գործի քննության ծանուցում։

04.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ> ՀՀ օրենսգրքի 169 5-րդ հոդվածի 1-ին մասով

2024 թվականի մարտի 11-ին ժամը 11։30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ 230124-083 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնում (ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Ա.Խաչատրյան 116):

Մենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչներ Լիլիթ Ավագյանը և Գոհար Անտոնյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի ՎՎ-0083-Ա հրամանի հիման վրա ՀՀ Արարատի մարզ, գ. Դալար, Պ. Սևակի փողոց /17/ հասցեում գրանցված Ա/Ձ Գագիկ Հարությունյանի (ՀՎՀՀ՝ 47735245) մոտ հարուցված վարչական վարույթի շրջանակներում պահանջեցինք հետևյալ փատաթղթերը.
1. Տաթևիկ Արենի Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը,
2. Բացատրագիր՝ ՀՀ ՊԵԿ ստուգման պահին վերը նշված աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր չունենալու վերաբերյալ։
Ըստ Ա/Ձ Գագիկ Հարությունյանի 2024 թվականի հունվարի 25-ի բացատրության՝ ՊԵԿ աշխատակիցների ստուգումից հետո Տաթևիկ Գրիգորյանի հետ աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, մասնավորապես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի /70-9/78323-2023 գրությանը կից ներկայացված արձանագրությամբ հաստատվել է, որ Տաթևիկ Գրիգորյանը ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ստուգման օրվա դրությամբ՝ 2023 թվականի օգոստոսի 31-ին, առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի աշխատել է Ա/Ձ Գագիկ Հարությունյանի մոտ, որով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները։
Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հոդված 1695-ի 1-ին մասով։

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116

Հեռ..` +374023520100

Էլ. փոստ`