Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, ՈՍԿԵՊԱՐ 3 Փ. 4 ՓԿՂ. / Տ / 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ «ԻՄՄԱՆ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.02.2024Թ. ԹԻՎ ՎՎ-0235-Ա ՀՐԱՄԱՆ ԵՎ ԹԻՎ 01/3774-2024 ԾԱՆՈՒՑՈՒՄ

14.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի՝ 14-րդ մասի 2-րդ կետ և 15-րդ մաս


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 29․1 հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նարեկ Կարապետյանի 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ Ն/2411-2024 զեկուցագիրը, տեղեկացնում եմ, որ Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Ոսկեպար 3 Փ. 4 ՓԿՂ./ Տ / 6 հասցեում գրանցված «ԻՄՄԱՆ ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Ոսկեպար 3 Փ. 4 ՓԿՂ./ Տ / 6 հասցեում գրանցված «ԻՄՄԱՆ ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետների կողմից 2024 թվականի մարտի 04-ից մարտի 15-ը ներառյալ իրականացվելու է զննում:
Կից ներկայացվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանը։

Հասցե` Ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`