ԾԱՆՈՒՑԱԳԻՐ` ԿՐԻՍՏԻՆԱ ԲԱԼԻԿԱՅԻՆ ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.04.2024
ՔԱՂԱՔԱՑԻ ԿՐԻՍՏԻՆԱ ԲԱԼԻԿԱՅԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ, 34/2 ՇԵՆՔ, 30 ԲՆ.
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով Վ/Դ 087 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի ապրիլի 11-ին ժամը 10:30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցված թիվ Վ/Դ 087 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք․ Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։
ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Kapsula_ardzanagr.pdf
քաղաքացի Կրիստինա Բալիկային վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու մասին («Կապսուլա» ՍՊԸ).zip
Հասցե` Արարատյան 26
Հեռ..` (+374 10) 650553
Էլ. փոստ`