Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԻՎ գործի լսման վերաբերյալ ծանուցագիր և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (Քրիստինա Բալիկա)

15.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ՔԱՂԱՔԱՑԻ` ԿՐԻՍՏԻՆԱ ԲԱԼԻԿԱՅԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ, 34/2 ՇԵՆՔ, 30 ԲՆ.


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 10:30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցված թիվ Վ/Դ 087 վարչական վարույթի արդյունքում արձանագրված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք․ Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`