Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

03.05.2024թ. թիվ 13/9776-2024 ծանուցագիր՝ քաղաքացի Գևորգ Մովսեսյանին վարչական իրավախախտումների վերաբրեյլա արձանագրության կազմմանը հրավիրելու մասին

10.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 29․1-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետ և 15-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հիմք ընդունելոով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ Վ/Դ-058 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի մայիսի 15-ին, ժամը 1000-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնում (ՀՀ, քաղաք Երևան, Շենգավիթ, Արարատյան 26):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`