Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննության ծանուցագիրը և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը կասեցնելու մասին որոշումը քաղաքացի Սամվել Մուսաելյանին

14.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29-րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2024 թվականի մայիսի 21-ին, ժամը 14:30–ին, Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 23-ի N 24020108 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2024 թվականի ապրիլի 10-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ՀՀ ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, 26 շենք):
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։
Գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է 2024 թվականի ապրիլի 10-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը կասեցնելու մասին որոշումը

Հասցե` ՀՀ Ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010650553

Էլ. փոստ`