Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հաշվետվություն «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի 2011թ.գործունեության մասին

27.03.2012

Տիպ` Գործունեության մասին հաշվետվություններ
Հայտատու` «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ
«Հիմնադրամների մասին»ՀՀ օրենք 39 հոդված

«Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների՚ Հիմնադրամի (Գրանցման համար-222.160.00970,ամսաթիվը-08.12.1998թ, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը` Գուրգեն Մելիքյան): Հիմնադրամի հիմնական գործունեությունը` բարեգործական օգնության իրականացումն է Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող բազմազավակ ընտանիքներին` ուսման վարձի վճարման և խոշոր եղջերավոր անասուն ձեռք բերելու գործում: Հաշվետու տարում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 42 բազմազավակ ընտանիքների և ուսանողների: 2011թ-ի ֆինանսական միջոցները գոյացել են անհատ բարերարների և տարբեր նվիրատուների հանգանակություններից` 42815.0 հազար դրամ և այդ ֆինանսական միջոցներից 2011թ. ֆինանսական տարում օգտագործվել է ընդհանուր 42665.0 հազ. դրամ,որը ամբողջությամբ ուղղվել է կանոնադրական նպատակներին: Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձ է հանդիսանում ՙԵրևան-Աուդիտ Կոնսալտ՚ ՓԲԸ:

Հասցե` ք.Երևան,Մ.Հերացու 16 բն.48

Հեռ..` +374 10 500776