Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հաշվետվություն «Սամուէլ Սարուխանեան» Հիմնադրամի 2012 թվականի գործունեության մասին

22.03.2013

Տիպ` Գործունեության մասին հաշվետվություններ
Հայտատու` «Սամուէլ Սարուխանեան» Հիմնադրամ
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի առաջին մաս

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Սամուէլ Սարուխանեան»
Հիմնադրամի 2012 թվականի գործունեության մասին

1. Հիմնադրամի լրիվ անվանումը` «Սամուէլ Սարուխանեան» Հիմնադրամ:
2. Հիմնադրամը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 13 նոյեմբեր 2007 թվականին, պետական գրանցման վկայականի համարը` 03Ա 077924:
3. Հիմնադրամի գտնվելու վայրը՝ Երևան քաղաք, Ամիրյան փողոց, շենք 28, բնակարան 7:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ Նորայր Մելքոմ Մելքոմյան
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Ալբերտ Աջեմյան, Վարուջան Առաքելյան-Սալմասի, Վաքրիկ Մանուկյան-Սալմասի, Հանրի Քոչարյան, Հայղազ Թամրազյանս։
6. Աշխատակազմը՝ Հիմնադրամը աշխատակազմ չունի։

7. 2012 թվականի նոյեմբերից սկսվել է Հիմնադրամի ֆինանասավորմամբ՝ «Հուսաբեր» ՓԲԸ կողմից հիմնադրված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության միջոցով «Զարթոնքի սերունդ» մրցաշարի նկարահանումը և հեռարձակումը Երկիր Մեդիայի եթերով: Մրցաշարի հեռարձակումը նախատեսվում է ավարտել 2013 թվականի մայիսի վերջին։
8. Ֆինանսավորման աղբյուրները՝
Նորայր Մելքոմ Մելքոմյան, նվիրատվություն 458,174 դրամ,
պետական պարտատոմսերից տոկոսային հասույթ 1,352,009.30 դրամ,
բանկային ավանդից տոկոսային եկամուտ 301,608.70 դրամ:
9. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհ. չափը՝ 895,835.76 դրամ:
10. Հիմնադրամը 2011 թվականի սեպտեմբերի 26-ին պայմանագիր է ստորագրել «Հուսաբեր» ՓԲԸ հետ, համաձայն որի Հիմնադրամը ֆինանասավորում է «Հուսաբեր» ՓԲԸ կողմից հիմնադրված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության միջոցով «Զարթոնքի սերունդ» մրցաշարի նկարահանումը և հեռարձակումը՝ Երկիր Մեդիայի եթերով: Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 4,875,000 ՀՀ դրամ, որից որպես կանխավճար 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հուսաբեր» ՓԲԸ-ին է տրամադրվել 2,875,000 ՀՀ դրամ։ Այնուհետ, ստորագրվել է համաձայնագիր, որով Մրցաշարի հեռարձակումը հետաձգվել է մեկ տարով՝ 2012 թվականի նոյեմբերին, իսկ պայմանագրի գումարի մնացորդի վճարումը՝ 2013 թվականի փետրվար, մայիս ամիսներին։
11. Կից ներկայացվում է Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի «Ֆինտեխ Աուդիտ» ՓԲԸ-ի եզրակացությունը:

Հաշվետվությունը հաստատված է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ 2013 թվականի մարտի 9-ին կայացած նիստում։


«Սամուէլ Սարուխանեան» Հիմնադրամի տնօրեն
Նորայր Մելքոմ Մելքոմյան

Հասցե` Երևան քաղաք, Ամիրյան փողոց, շենք 28, բնակարան 7

Հեռ..` +374 91 210385

Էլ. փոստ`