Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի մասին

17.04.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱԿՍՈՆ» Ապրանքա-Հոմքային Բորսա» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 04.05.2015թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական գոտի, թիվ 3/5 հասցեում գտնվող անշարժ գույք` 983 ք.մ. մակերեսով պահեստային տնտեսություն, 368.5 ք.մ. մակերեսով պահեստ, 32.93 ք.մ. մակերեսով ծածկ, 179.88ք.մ. մակերեսով ծածկ (առկա է ինքնակամ կառուցված արտադրամաս 133.48 ք.մ., արտադրամաս` 24.82 ք.մ., պահեստ` 45.54 ք.մ., պարիսպ` 39.9 ք.մ.), հողամաս` 0.3498 հա (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ) և սարքավորումներ, սպիրտային պաշարներ: Լոտի մեկնարկային գինը` 336000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Դ. Բեկի 2 թաղամաս, թիվ 55 հասցեում գտնվող 603.5 ք.մ. մակերեսով անավարտ բնակելի տուն (219.4 ք.մ. արտաքին մակերեսով ինքնակամ շինություն), 0.04 հա մակերեսով հողամաս, ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Դ. Բեկի 2 թաղամաս, թիվ 73 հասցեում գտնվող 0.015 հա մակերեսով հողամաս և ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Դ. Բեկի 2 թաղամաս, թիվ 31 հասցեում գտնվող 0.04 հա մակերեսով հողամաս : Լոտի մեկնարկային գինը` 192000000ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Սարյան փողոց, 19-21 շենք, թիվ 2 հասցեում գտնվող 110.2 ք.մ. մակերեսով տարածք: Լոտի մեկնարկային գինը` 192000000ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 04.05.2015թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2015թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «իրատես de facto» թերթի 17-20.04.2015թ., N 26(607), էջ 16:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1

Հեռ..` +374 10 526185

Վեբ կայք` www.akson.am

Էլ. փոստ`