Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` « Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.04.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010 թ. N 319 որոշում

ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի <<Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի համար:
Անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2. բարձրագույն կրթությունը.
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը(հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը(դրանց առկայության դեպքում).
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, <<Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքում, ժամը 14:00-ին:
Հայտերն ընդունվում են մրցույթի հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից՝ երեսուն օրվա ընթացքում:
Մրցույթի երկրորդ հայտարարությունը կհրապարակվի մրցույթի առաջին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող հինգերորդ օրը:
 

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հունան Ավետիսյան 4

Հեռ..` +374 231 (93) 462614