Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ Արագածոտնի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

26.08.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 4 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀՀ Արագածոտնի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթություն,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագրի) պատճենը:
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը,
7. զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, ժամը 1000-ից 1600-ը , բացի շաբաթ,կիրակի և տոն օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2015թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 1300-ին Ակունքի միջնակարգ դպրոցում: Հասցեն` Արագածոտնի մարզ, գ.Ակունք:
Տեղեկությունների համար զանգահարել` 077 03-53-02 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ակունք

Հեռ..` +374 77 715031