Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԳՆ «ԼՈՌՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ -ի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդի մասին

26.08.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԳՆ «ԼՈՌՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՆ «ԼՈՌՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»ՊՈԱԿ-ի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է քոլեջի սեփականություն հանդիսացող գույքի վաճառք՝ դասական աճուրդի եղանակով:

Գույքի անվանումը՝ Մոսկվիչ ԻԺ 2715-01 մակնիշի բեռնատար ավտոմեքենա, քանակը 1 հատ, արտադրման տարեթիվը 1987թ.
Մեկնարկային գինը՝ 110 000 (մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2015թ-ի սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին քոլեջ–ի շենքում, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հերացի 11 հասցեում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) դիմում-հայտ,
բ) սահմանված չափով նախավճարի անդորրագիր
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի սկզբից կես ժամ առաջ:
Աճուրդային քայլը 5%, նախավճարը 5%:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և այլ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ, աճուրդային հանձնաժողով, հեռախոս՝ 0322 4 38 26:
 

Հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Հերացու 11

Հեռ..` +374 322 43826