Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

11.01.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

«Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ն («Աճուրդի կազմակերպիչ») հայտարարում է աճուրդ հետևյալ շարժական գույքերի վաճառքի համար.
Լոտերի նկարագրությունը
ԼՈՏ 1`Աշտարակային կռունկ QTZ-125, գործարանային համար՝ GD101216, 2011թ.արտադրություն:
ԼՈՏ 2` Աշտարակային կռունկ QTZ-125, գործարանային համար GD100308, 2010թ. արտադրության:
Հայտնի սահմանափակումները և ֆիզիկական վիճակը
Լոտերը հանդիսանում են գրավի առարկա, գտնվում են նորմալ աշխատանքային վիճակում:
Մեկնարկային գները
ԼՈՏ 1`49,448,000.0 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2`48.947,000.0 ՀՀ դրամ:
Աճուրդի կազմակերպման վայրը
ք. Երևան, Խանջյան 50, Թեքեյան կենտրոն, 3-րդ հարկ, «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ:
Աճուրդի կազմակերպման կարգը
Աճուրդը մեկնարկում է 2016թ. հունվարի 29-ին: Աճուրդն անցկացվելու է հոլանդական եղանակով: Սկսած աճուրդի անցկացման երկրորդ աշխատանքային օրվանից՝ լոտի(երի) գինը յուրաքանչյուր աշխատանքային օր սահմանվում է նախորդ օրը սահմանված լոտի (երի) գնից 2%-ով նվազ չափով: Հայտերը ներկայացվում են աշխատանքային օրերին, ժ. 14:00-18:00: Հաղթող է ճանաչվում առաջինը հայտ ներկայացրած մասնակիցը: Լոտ 1-ի գինը 41,000,000.0 ՀՀ դրամից, իսկ Լոտ 2-ի գինը 40,000,000.0 ՀՀ դրամից նվազելու դեպքում աճուրդը դադարեցվում է և հայտարարվում չկայացած: Աճուրդին կարող է մասնակցել ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ, որը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում սպասարկվող «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ի թիվ 2140004432150100 հաշվեհամարին վճարել է նախավճար՝ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսի չափով և հայտ է ներկայացրել Աճուրդի կազմակերպչին: Աճուրդի կանոնակարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ի գրասենյակում՝ ցանկացած աշխատանքային օր, ժ. 09:00-18:00, հեռ.՝060799000: Աճուրդի կանոնակարգի պատճենը տրամադրվում է անվճար: Լոտերը կարելի է ուսումնասիրել ք. Երևան, Աճառյան 40/9 և Խանջյան 29 հասցեներում՝ նախնական պայմանավորվածությամբ, աշխատանքային օրերին, ժ. 12:00-17:00:

 

Հասցե` ք. Երևան, Խանջյան 50, Թեքեյան կենտրոն, 3-րդ հարկ

Հեռ..` +374 60 799000

Էլ. փոստ`