Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Տավուշի մարզի Սարիգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

12.01.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Տավուշի մարզի Սարիգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարական 04.03.2010թ.-ի թիվ 319-Ն որոշում

Հայտարարություն

ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.
1. ՀՀ քաղաքացիությունը.
2. Բարձրագույն կրթությունը.
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են.
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով.
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը.
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ).
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև փետրվարի 18-ը ներառյալ, ամեն օր` ժամը 11:00 –ից մինչև 15:00 բացի կիրակի օրվանից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 14:30-ին Տավուշի մարզի Սարիգյուղի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 094 514180 հեռախոսահամարով:

Հասցե` Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ 2 փ., 20շ

Հեռ..` +374 94 514180

Էլ. փոստ`