Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «Երևանի հ. 120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

12.01.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010 թ. Մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման )մասին կարգի» 6-րդ կետ

Մրցույթ
<<Երևանի հ. 120 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/ դրանց առկայության դեպքում/
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. հունվարի 17-ից մինչև 2016թ. փետրվարի 18-ը ներառյալ ամեն օր` ժամը 10-13-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ.փետրվարի 29-ին ժամը` 14:00 Երևանի հ. 120 հիմնական դպրոցում` Մ.Խորենացու փող., 207 շենք: Հեռ. /010-57-56-60/

Հասցե` ք.Երևան, Մ. Խորենացի 207

Հեռ..` +374 10 573460

Էլ. փոստ`