Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քիմմաքրում «Արաբկիր» ԲԲԸ բաժնետերերի 2015թ. տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին

15.04.2016

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` Քիմմաքրում «Արաբկիր» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Հարգելի Քիմմաքրում <Արաբկիր> ԲԲԸ բաժնետերեր, հրավիրում ենք Ձեզ 30.04.2016թ. ժամը 1200, ՀՀ, ք, Երևան, Ստ. Մալխասյանց 12 հասցեում մասնակցելու Ընկերության բաժնետերերի 2015թ. տարեկան ընդհանուր ժողովին, հիմք 12.04.2016թ. կայացած Ընկերության խորհրդի նիստի որոշումը: Ընկերության բաժնետերերի 2015թ. տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 31.03.2015թ. դրությամբ:
Ժողովի օրակարգն է.
Ընկերության 2015թ. տարեկան ընդհանուր գործունեության ամփոփ և Ֆինանսական հաշվետվությունների, շահույթի և վնասի բաշխման հաստատումը:
Ընկերության Խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելու, նոր ընտրվող Խորհրդի անդամների քանակական կազմի և լիազորությունների ժամկետի մասին որոշման ընդունումը և Խորհրդի անդամների ընտրությունը:
Ընկերության Տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը:
Ընկերության բաժնետերերին տրամադրվող և Ընկերության վերաբերող` հրապարակվող բոլոր անհրաժեշտ նյութերը և այլն, այսուհետև միայն www.azdarar.am հասցեում հրապարակելու մասին որոշման ընդունումը:
Ընկերության բաժնետերերը վերոհիշյալ բոլոր նյութերին, ծանուցագրին և այլն կարողեն ծանոթանալ ու այն ստանալ ընկերության գրասենյակում:
 

Հասցե` ք. Երևան, Ստ. Մալխասյանց 12

Հեռ..` +374 10 238711