Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ) «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կարիքների համար «ՀԱԷԿ-ԲԸԱՀԱՇՁԲ-3/16» ծածկագրով հայտարարված բանակցային ընթացակարգով կնքված պայմանագրի մասին

27.04.2016

Տիպ` Գնումների բազային միավորի գերազանցումով կնքված պայմանագրի մասին հայտարարություններ
Հայտատու` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Պատվիրատուն` <<ՀԱԷԿ>> ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզ քաղաք Մեծամոր հասցեում, ստորև ներկայացնում է <<ՀԱԷԿ-ԲԸԱՀԱՇՁԲ-3/16>> ծածկագրով հայտարարված բանակցային ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին տեղեկատվությունը։
Գնման առարկայի անվանումը՝ ՀԱԷԿ» ՓԲԸ անցագրային համակարգի արդիականացում նոր տեսակի հեռակառավարման քարտերով: Ծրագրային փաթեթի արդիականացում և կարգաբերում նոր տեսակի քարտերով շահագործման համար: Նոր տեսակի քարտերի մատակարարում թվով 5000 հատ:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Մեծամոր

Հեռ..` +374 10 28-23-59

Էլ. փոստ`