Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

06.05.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 23.05.2016թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1.- ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս, 27 շենք, թիվ 31 հասցեում գտնվող 59.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9830000 ՀՀ դրամ:
Լոտ 2.- ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս, 11 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 58.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9790000 ՀՀ դրամ:
Լոտ 3.- Վաճառքը մեկ միասնական միավորով.
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեում գտնվող 142.45 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 48.91 ք.մ. մակերեսով խորդանոց, 99.42 ք.մ. մակերեսով անասնագոմ, 89.50 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.19 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ս. Սևանցու 2/34 հասցեում գտնվող 48.15 ք.մ. մակերեսով բնակարան,
- ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան 39 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 77.5 ք.մ. մակերեսով բնակարան,
Լոտի մեկնարկային գինը` 43870000 ՀՀ դրամ:
Աճուրդը 23.05.2016թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2016թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103078480000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես de facto» թերթի 06-09.05.2016թ. N 30 (693), էջ 12:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1 /4-րդ հարկ/

Հեռ..` +374 10 564513

Վեբ կայք` www.flores.am

Էլ. փոստ`