Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին

24.06.2016

Տիպ` Իրավաբանական անձանց լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին հայտարարություններ
Հայտատու` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված

Համաձայն ս.թ. մայիսի 24 ՀՀ ԿԲ Խորհրդի նիստի որոշմանը «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) տրվել է ինքնալուծարման թույլտվություն եւ ուժը կորցրած է ճանաչվել Ընկերության ներդրումային ֆոնդի կառավարման գործնեության թիվ 0004 լիցենզիան:
Միևնույն ժամանակ ՀՀ ԿԲ Խորհուրդը հաստատել է Ընկերության ՀՀ օրենքով սահմանված կարգով առաջարկված Լուծարային Հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագիծը:
Հանձնաժողովը կգործի ՀՀ օրենքով սահմանված Լուծարման ժամկետում, որը 84 օր է` մայիսի 24-ից սկսած:
Պարտատերերի կողմից պահանջ ներկայացնելու ժամկետ է սահմանվում 60 օր:
Պարտատերերի կողմից պահանջ ներկայացնելու կարգ է սահմանվում՝ գրավոր ձևակերպված պահանջները առձեռն ներկայանցել Ընկերությանը հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Գ. Լուսավորիչ 9:
Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո (վերոնշյալ ժամկետում Ընկերության նկատմամբ հիմնավոր պահանջ ներկայացնելու դեպքում) Ընկերության մնացած միջոցները վերածվելու են դրամական միջոցների եւ համամասնորեն վճարվելու են բաժնետերերին՝ փոխանցելով նրանց համապատասխան բանկային հաշիվներին:
Ընկերության լուծարային հանձնաժողովը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը, էլեկտրոնային հասցեով ծանուցել է ֆոնդի կառավարչի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:

Հասցե` ք. Երևան, Գր. Լուսավորիչ 9, Երևան, ՀՀ

Հեռ..` +374 10 561111

Վեբ կայք` www.aam.am

Էլ. փոստ`