Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

29.06.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

ՀՀ Կոտայքի մարզի «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար: Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից  առնվազն
երեք օր առաջ/,
5) հրապարակված  հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/.
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները  պետք է  ներկայացնել  բնօրինակների հետ:Փաստաթղթերն     ընդունվում    են     հուլիսի   12-ից  մինչև  օգոստոսի 10-ը ներառյալ , ամեն  օր ,  ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթը տեղի  կունենա 2016 թվականի   օգոստոսի 19-ին,  ժամը 1200-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ գյուղ Գեղաշեն,1-ին փողոց,83

Հեռ..` +374 94 005522, +374 94 773097