Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ N Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

29.06.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված« Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոց>>
պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի
համար մրցույթի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<< ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոց >> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդը << ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոց >> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
հայտարարում է մրցույթ:

1. <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն`
ա.Բարձրագույն կրթություն,
բ. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
2. << ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն. դպրոց >> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա. Դիմում կազմակերպության խորհրդի նախագահի անունով.
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
գ. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
դ. Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ).
ե. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
զ. Աշխատանքային գրքույկի պատճենը.
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումները ( փաստաթղթերը` բնօրինակներով ) ներկայացնել մինչև 2016 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ, ժամը 9.00-ից մինչև 15.00,բացի կիրակի օրերից, << ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոց >> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին:
Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոցի շենք:
Հեռախոս` 094 21 95 95
Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի օգոստոսի 16-ին ժամը 13.00-ին, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն. դպրոց >> պետական ոչ առևտրային կազմակերպությունում:


<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան N 1 միջն.դպրոց>>
պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդ
27 հունիսի 2016թ

 


 

Հասցե` ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, գ. ԳԵՂՀՈՎԻՏ

Հեռ..` +374 94 219595