Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնզ զբաղեցնելու համար

29.06.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց» ՊԱՈԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2011թվականի փետրվարի 17-ի N174-Ն որոշում

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության <<Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետթության քաղաքացիությունը,
2) Բարձրագույն կրթությունը,
3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստատութը (դրանց առկայության դեպքում),
6) Աշխատանքային գրքույկի պատճենը,
7) Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
3. Փաստաթղթերն ընդունվում են Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ ամեն օր ժամը 1000-ից մինչև 1600-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. օգոստոսի 10-ը մինչև ժամը 1600-ն: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 19-ին ժամը 1500-ին Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում: Հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ.Գառնի, Խ.Աբովյան 1:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (096) 899506,(099) 048481:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գառնի ,Խ, Աբովյան 1

Հեռ..` +374 222 6 38 18

Էլ. փոստ`