Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Արարատի մարզ Այգեզարդի Ա. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20.07.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Արարատի մարզ Այգեզարդի Ա. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի չորսի N319-ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսմնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի վեցերրորդ կետ

ՀՀ Արարատի մարզի Այգեզարդի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 26- ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 6- ին ժամը 12:00-ին, Արարատի մարզի Այգեզարդի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Այգեզարդ, Մաշտոցի 17: Տեղեկությունների համար զանգահարել
(0235) -6- 10 -50 կամ (093) – 90 – 05 -47 հեռախոսահամարներով:
 

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ գյուղ Այգեզարդ Մաշտոցի 17

Հեռ..` +374 235 61050

Էլ. փոստ`