Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

22.08.2016

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ հոկտեմբերի 4-ին ` ժամը 14.00-ին , «ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:
Տեղեկությունների համար զանգահարել (077) 09 07 50 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ. Ճոճկան, փողոց 6, շենք 41

Հեռ..` +374 253 61600