Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հաղթանակի արագիլ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովի գումարման մասին ծանուցում

23.08.2016

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Հաղթանակի արագիլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Համազասպ Խառատյան
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդված

Ընկերության ֆիրմային անվանումը՝ 23 օգոստոս 2016 թ․
«Հաղթանակի արագիլ» բաց բաժնետիրական ընկերություն ք.Երևան
Ընկերության գտնվելու վայրը՝
ք. Երևան, Ազատության պողոտա 2/8

ԾԱՆՈՒՑՈՒՄ
(Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով hրավիրելու վերաբերյալ)

Հարգելի բաժնետերեր,

2016 թվականի օգոստոսի 19-ին Ընկերության գլխավոր տնօրեն Համազասպ Խառատյանի կողմից ընդունված որոշման համաձայն՝ գումարվելու է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով ք. Երևան, Խորենացի փ. 69 շ., 3-րդ հարկ, 309 սենյակ վայրում 2016 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, որի օրակարգն է` տնօրենների խորհրդի ստեղծումը և քանակական կազմի հաստատումը, տնօրենների խորհրդի անդամների ընտրությունը, կանոնադրության նոր խմբագրության հաստատումը։
Ընկերության արտահերթ ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին տրամադրման ենթակա փաստաթղթերն են՝ արտահերթ ժողով հրավիրելու մասին որոշումը, խորհրդի անդամների թեկնածուների տվյալները և կանոնադրության նոր խմբագրության նախագիծը:
Արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվել է 19 օգոստոսի 2016 թ.:
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն լրացուցիչ տեղեկություններ ստանալ արտահերթ ժողովի օրակարգային հարցերի վերաբերյալ և ծանոթանալ տրամադրման ենթակա փաստաթղթերին համապատասխան պահանջը ներկայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում ք. Երևան, Խորենացի փ. 69 շ., 3-րդ հարկ, 10:00-ից մինչ 18:00 աշխատանքային ժամերին, հեռ. 091-00-34-06:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի մասնակցողների գրանցումը սկսվում է յուրաքանչյուր ժողովը սկսվելուց 10 րոպե առաջ: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին:
Հարգանքով՝

«Հաղթանակի արագիլ» ԲԲԸ-ի տնօրեն՝ Համազասպ Խառատյան

 

Հասցե` ք. Երևան, Կոմիտաս 34/2-27

Հեռ..` +374 91 003406