Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

24.08.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության   տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
    Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են `
     1. ՀՀ քաղաքացիությունը, 
     2. Բարձրագույն կրթությունը,
     3. ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
    Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
     1. Դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
     2. ՀՀ  քաղաքացու անձնագրի պատճենը,
     3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
     4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ), 
     5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
     6.Աաշխատանքային գրքույկի պատճենը:
    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
    Փաստաթղթերն ընդունվում են   մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10-ից 15-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
    Փաստաթղթերի  ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
    Մրցույթը տեղի կունենա  հոկտեմբերի 5-ին, ժամը 14-ին «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում. Հեռ. (093)389868.
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ. .Արևաշող

Հեռ..` +374 93 359868