Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ ԿԳՆ «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.08.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՆ «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010 թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընդունելության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

ՀՀ ԿԳՆ <<Գավառի ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճեն,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը` բնօրինակներով/ ներկայացնել 2016թ.սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 12-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ ԿԳՆ «Գավառի ավագ դպրոց»ՊՈԱԿ խորհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Թումանյան 11, ավագ դպրոցի շենք: Հեռախոս` 093823454
Մրցույթը տեղի կունենա 2016թ.հոկտեմբերի 21-ին` ժամը 14-ին , ՀՀ ԿԳՆ «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ շենքում:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Թումանյան 11

Հեռ..` +374 93 823454, +374 93 594970

Էլ. փոստ`