Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

06.09.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոսված

Նշված հասցեում 23.09.2016թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ. Ուլնեցու փողոց, թիվ 12 հասցեում գտնվող 395.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 75.6 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 196.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 142.0 ք.մ. արտաքին մակերեսով ինքնակամ շինություն, 78.0 գծ.մ. մակերեսով ինքնակամ պարիսպ, 0.05106 հա մակերեսով հողամաս և 0.105 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 334600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Զվարթնոց թաղամաս, Այվազովսկու փողոց, թիվ 27/2 հասցեում գտնվող 205.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0614 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14070000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ֆանարջյան փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 102.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 16.5 գծ.մ. պարիսպ և 0.0176 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16990000 ՀՀ դրամ:
Աճուրդը 23.09.2016թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 01.06.2017թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում 11500076982469 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես de facto» թերթի 06-08.09.2016թ., N 54 (717), էջ11:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ)

Հեռ..` +374 10 564513

Վեբ կայք` http://www.flores.am

Էլ. փոստ`