Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ – ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

15.09.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ – ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010 թ. N 319-Ն որոշում

Մրցույթ
<<Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ – ի տնօրենի թափուր պաշտոնի համար
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող << Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ – ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը:
2.Բարձրագույն կրթությունը:
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնացելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 20 – ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 – 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 31– ին` ժամը 13:00 – ին, Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: Հասցեն՝ Ալեք Մանուկյան 3: Տեղեկությունների համար զանգահարել 55 – 27 – 71 հեռախոսահամարով:
 

Հասցե` Ք. Երևան, Ալեք Մանուկյան 3,

Հեռ..` +374 10552771