Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևանի «Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին:

15.09.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Լիդա Գարսևանի Խաչատրյան
ՀՀ կառավարության 04 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

ՀՀ Երևանի «Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դպրոցի խորհուրդը հայտարարում է մրցույթ` «Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1«Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն
ա. Բարձրագույն կրթություն.
բ. Ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)

2. «Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

ա. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
գ. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
դ. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ).
ե. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը(դրանց առկայության դեպքում).
զ. Աշխատանքային գրքույկի պատճենը:

3. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել մինչև 2016թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ, ժամը 9:00-ից մինչև 15:00 , բացի շաբաթ և կիրակի օրերից ՀՀ Երևանի «Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի խորհրդին:
Հասցեն` ՀՀ ք. Երևան, Ազատության 5, Հեռախոս` (010) 20-00-12
Մրցույթը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին «Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում
 

Հասցե` Ք. Երևան, Ազատության 5

Հեռ..` +374 91542572, +374 10 347245