Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Առմա Հաուս» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

22.09.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Առմա Հաուս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 16.30-ին <Առմա Հաուս> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց •րավադրված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2016 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 11.30-ին <Առմա Հաուս> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աբովյան Կոտայքի 8/ կանցկացվի <Առմա Հաուս> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց •րավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձին լոտերով, այն է`
Լոտ 2. Վոլոդյա Զավենի Ղազարյանի անվամբ հաշվառված՝ ք. Երևան, Հալաբյան փող., 35 շենք, թիվ 15/1 հասցեի նկուղ, ընդհանուր մակերեսը՝ 125,5 քմ, տարածքը ամբողջությամբ քանդված է և ենթակա է հիմնանորորոգան, մեկնարկային գինը՝ 10.704.271 ՀՀ դրամ:
Լոտ 3. Վոլոդյա Զավենի Ղազարյանի անվամբ հաշվառված՝ ք. Երևան, Հալաբյան փող., 35 շենք, թիվ 77 հասցեի տարածքը, ընդհանուր մակերեսը՝ 32,7 քմ, տարածքը ամբողջությամբ քանդված է և ենթակա է հիմնանորորոգման, մեկնարկային գինը՝ 2.789.081 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ԲԲԸ-ում<Առմա Հաուս> ՍՊԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510029710430100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աբովյան, Կոտայքի 8/ հասցեով, կամ կարող են զանգահարել <Առմա Հաուս> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603